image

Թափուր աշխատատեղ

Պահանջվող հմտություններն են՝

• Բարձրագույն լեզվաբանական կրթություն անգլերեն լեզվի մասնագիտությամբ,

• Գրավոր և բանավոր անգլերենի գերազանց իմացություն,

• Հայերեն լեզվի և քերականության գերազանց իմացություն,

• Գրագետ խոսակցական հմտություններ,

• Ռուսերեն լեզվի իմացությունը ցանկալի է,

• Գրագետ սովորեցնելու հմտություններ,

• Տարբեր տարիքային խմբերի մարդկանց հետ աշխատելու և շփվելու հմտություններ,

• Անգլերենի խմբակային դասեր անցկացնելու աշխատանքային առնվազն 2 տարվա փորձ տարբեր տարիքային խմբերի հետ ժամանակակից նորագույն գրքերով,

• Անգլերենի անհատական դասեր անցկացնելու աշխատանքային առնվազն 2 տարվա փորձ տարբեր տարիքային խմբերի հետ ժամանակակից նորագույն գրքերով,

• Անգլերենի օնլայն դասեր անցկացնելու աշխատանքային առնվազն 2 տարվա փորձ տարբեր տարիքային խմբերի հետ ժամանակակից նորագույն գրքերով,

• Native speaker լինելը կդիտվի որպես առավելություն,

• MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel),

• Համբերատար աշխատելու հմտություն,

• Թիմում աշխատելու և թիմում ուրախ, աշխույժ և ընկերական մթնոլորտ ստեղծելու ունակություն,

• Ժամանակի կառավարման հմտություն,

• Նոր գիտելիքներ ստանալու, սովորելու ձգտում

Աշխատանքային պարտականություններն են՝

• Անցկացնել անգլերենի առկա, ինչպես նաև օնլայն դասեր,

• Ցուցաբերել համբերատար և ըմբռնող վերաբերմունք ուսանողների նկատմամբ,

• Լինել պարտաճանաչ, պունկտուալ, հաճախել առանց ուշացումների,

• Դասերն անցկացնել հնարավորինս ուրախ և ընկերական մթնոլորտ ստեղծելով,

• Անգլերենի հետ կապված ընթացիկ հետաքրքիր կարճ հոլովակներ պատրատելու ունակություն և ձգտում (թեմաների և գաղափարների հարցում իհարկե մենք ևս կօգնենք):

Աշխատանքային գրաֆիկ՝

Պայմանական` կախված խմբերի օրերից ու ժամերից

Աշխատավարձը՝ պայմանագրային

Ընտրված աշխատողները կանցնեն համապատասխան վերապատրաստում YOU CAN լեզուների կենտրոնում։

Ինքնակենսագրությունները կարող եք ուղարկել youcan.language.centre@gmail.com էլեկտրոնային հասցեին՝  նշելով հաստիքի անվանումը։ Խնդրում ենք պարտադիր նշել նաև օգտագործվող գրականությունը: Մենք կապ կհաստատենք միայն համապատասխան որակավորում ունեցող դիմորդների հետ։